Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-03-2023՝ ժամը 04:23-ին

447778

435162

3883

8733
Service
...
AYSOR.AM
14:10 01/02
AYSOR.AM

Մեծ երազանքն իրականություն դարձավ. Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը Հայաստանում մարմնամարզության ապագայի հետ կապված բազմաթիվ հարցեր կլուծի. Գագիկ Վանոյան

2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը կարծում է, որ Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը Հայաստանում մարմնամարզության ապագայի հետ կապված բազմաթիվ հարցեր կլուծի:

«Մշտապես շատ մեծ ցանկություն ենք ունեցել Հայաստանում միջազգային մրցաշար անցկացնելու, մանավանդ, որ մարմնամարզությունում լավ արդյունքներ ունենք: Ֆեդերացիայում քննարկումների արդյունքում ու կառավարության աջակցությամբ փորձեցինք Եվրոպայի առաջնությունը բերել Հայաստան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վանոյանը:

Նշեց՝ հասկանում են, որ մեծ ծախսերի հետ է կապված առաջնության անցկացումը ու, ի պատիվ ՀՀ կառավարության, կարողացել են իրականություն դարձնել  մեծ երազանքը` անցկացնել Եվրոպայի առաջնությունը Երևանում:

Վանոյանը կասկած չունի՝ առաջանությունը լավագույններից մեկն է լինելու Երևանում ու դրա համար անելու են ամեն բան:

Հիմնական մրցաշարը կանցկացվի Մարզահամերգային համալիրում, իսկ  մարզումային մարզադպրոցը կլինի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը:

Ծախսերն ամբողջությամբ կհոգա ՀՀ կառավարությունը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...