Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-03-2023՝ ժամը 04:23-ին

447778

435162

3883

8733
POLICE.AM
15:30 01/02
POLICE.AM

Երևանի պարեկները ձերբակալեցին ապօրինի թմրանյութ պահող երկու երիտասարդի

Հունվարի 29-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Ռուբինյանց փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել սևանցի երկու երիտասարդի:
Երիտասարդներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց կանաչավուն հետքերով տոպրակ, մոխրացված հետքերով կաթուցիչ և գաղտնի փականով ծալովի դանակ: Ըստ ձերբակալվածի՝ կաթուցիչով մարիխուանա էր օգտագործել: Նա ձերբակալման պահին իր մոտից գցել էր նաև դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ:
Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննություն կատարեցին Ռուբինյանց փողոցում՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգվածներով 10 փաթեթ՝ ընդհանուր մոտ 20 գրամ քաշով:
Ձերբակալվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...