Երկու լեգենդներ, ինչպիսին նրանք են, պետք է կարիերան ավարտեն Ռեալում․ Անչելոտի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լուկա Մոդրիչի և Կարիմ Բենզեմայի մասին, ինչպես նաև բացատրել, թե ինչու ակումբը նորեկներ չունեցավ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Մենք ֆուտբոլիստներ չգնեցինք հունվարին, քանի որ կազմը պլանավորել էինք ամռանը: Եվ դա շատ լավ ծրագիր էր։ Մեզ ոչ ոք պետք չէ։ Բենզեման և Մոդրիչը ԱՄԷ-ո՞ւմ։ Կարծում եմ, որ ակումբի 2 լեգենդներ, ինչպիսին նրանք են, պետք է կարիերան ավարտեն «Ռեալում»: Նրանք պետք է մնան»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
Հարձակվող Կարիմ Բենզեման Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։ Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մադրիդյան ակումբում է 2012 թվականից։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են 2022/23թթ մրցաշրջանի վերջում։