Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-03-2023՝ ժամը 02:35-ին

447778

435162

3883

8733
NEWS.AM
20:27 01/02
NEWS.AM

Պետք է բացահայտվեն այն անձինք, ովքեր դարձել են պարտության պատճառը. Արգիշտի Քյարամյանը՝ քննիչներին

Կա հասարակական մեծ պահանջ, որ բացահայտվեն այն անձինք, ովքեր դարձել են պարտության պատճառ, պետք է բացահայտվեն այն հանգամանքները, որոնց արդյունքում մենք պարտվել ենք: Այս մասին Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին:

«Ձեր կատարածի արդյունքում ի վերջո պետք է բացահայտվի այն հանգամանքները, որոնց արդյունքում մենք պարտվել ենք: Դա ոչ միայն մեր, Կառավարության կամ պետության համար է կարեւոր, դա կարեւոր է պատմության, մեր ազգի, ժողովրդի համար»,- նշել է ՔԿ նախագահը:

Նրա խոսքով՝ քննիչները պետք է որոշակի ժամկետային սահմանափակումներ դնեն այդ գործերի քննության հանգամանքում. «Չնայած գործի բարդությանը, շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է որոշակի ժամկետային սահմանափակումներ դնենք այս գործերի քննության հանգամանքում: Պետք է հասկանանք, որ անսահման չի ժամանակը: Այն ակնկալիքները, որ ունի Քննչական կոմիտեն եւ հանրությունն այս գործի քննության ընթացքի վերաբերյալ, պետք է կարճ ժամանակում բավարարվեն»: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...