Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինն առանձնազրույց կունենան
Ալմաթիում կհանդիպեն ՀՀ և ՌԴ վարչապետները` Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը: Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից:
«Թվային Ալմաթի 2023» ֆորումի շրջանակներում այսօր կկայանա Եվրասիական միջկառավարական նիստ` նեղ շրջանակով, որից հետո ՌԴ վարչապետն առանձնազրույցներ կունենա:
Առաջինը նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: