Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-03-2023՝ ժամը 03:59-ին

447778

435162

3883

8733
Service
...
AYSOR.AM
10:37 04/02
AYSOR.AM

Արմավիրի Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվեց 11-րդ զավակը

Քեսաբլյան ամուսիններն արդեն 6 տղա և 5 դուստր ունեն։ Արմավիրի «Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատանը փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել Քեսաբլյանների 11-րդ զավակը՝ Գոռը:

Նրանց տեսակցելու էր գնացել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, ով շնորհավորել է բազմազավակ մայրիկին՝ մաղթելով անսահման առողջություն, հաջողություն և ուժ, իսկ փոքրիկ Գոռին՝ անհոգ և խաղաղ մանկություն։

Բազմանդամ ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան գյուղում։

Ընտանիքի առաջնեկը 19 տարեկան է, ընդունվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման  ակադեմիա, այժմ ծառայում է  բանակում:

Ամենափոքրը 2 տարեկան է։ Հայրը՝ Վլադիմիր Քեսաբլյանը, հողի մշակմամբ է զբաղվում, մայրը՝ Ռոզա Պապոյանը՝ երեխաների խնամքով:

Բազմազավակ մայրիկը ասել է, որ երբեք ոչ մի դժվարությունից չի տրտնջացել և չի բողոքել, որևէ մեկից որևէ սպասելիք չունեն։ Իրենք պետք է իրենց երեխաներին պահեն։ Ամեն ինչ անելու են, որ երեխաները լավ կրթություն ստանան, քանի որ շատ են կարևորում ուսումը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...