Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-03-2023՝ ժամը 02:59-ին

447778

435162

3883

8733
Service
...
HRAPARAK.AM
18:40 08/02
HRAPARAK.AM

Պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն՝ Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունը կանխելու համար

Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հիմնական քարոզչական ռեսուրսներից մեկը «արտահոսք» է տարածել այն մասին, թե Հայաստանն Իրանի հետ համատեղ Սյունիքի հատվածից պատրաստվում է ռազմական օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ:
Այս «հարձակման» հիմքում դնելով մի շարք անտրամաբանական դրդապատճառներ, Ադրբեջանում եզրակացրել են, թե Հայաստանում ու Իրանում փորձում են օգտվել Թուրքիայում ստեղծված ծանր իրավիճակից:
Եթե նույնիսկ այս հրապարակումը զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում, ապա վատ չէր լինի առաջնագծում լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, որովհետև ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս և պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունը կանխելու համար:
Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...