Լուսինե Կիրակոսյանը տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը երեկ շտապօգնության մեքենայով է տեղափոխվել Էրեբունի ԲԿ:
Համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։