Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, այլ արդյունքներ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Էդիկ Հարությունյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նովրուզովի հետ: 79 կգ Նարեկ Գրիգորյանն էլ բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի հետ:
57 կգ Էդիկ Հարությունյանը ևս բրոնզե մեդալի համար կշարունակի պայքարը: Մեժլում Մեժլումյանը ևս շարունակում է իր ելույթները մրցաշարում։ Սերգեյ Սարգսյանը պարտվել է մեկնարկում վրացի ըմբիշին: