Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-03-2023՝ ժամը 13:23-ին

447778

435162

3883

8733
Service
...
TERT.AM
16:13 18/03
TERT.AM

Գերմանիան մտադիր է զարգացնել Ճապոնիայի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը Տոկիոյի հետ պաշտպանության բնագավառում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru-ին, նրա՝ Ճապոնացի գործընկեր Յասուկաձու Համադայի հետ բանակցությունների ընթացքում ասված խոսքերը հայտնում է Kyodo գործակալությունը։

Ըստ Պիստորիուսի՝ Ճապոնիան շրջապատված է պետություններով, որոնք նրան մարտահրավեր են նետում: Դա հաշվի առնելով՝ Գերմանիան մտադիր է զարգացնել համագործակցությունը Ճապոնիայի իշխանությունների հետ պաշտպանության և զորավարժությունների ոլորտում։

Համադան իր հերթին ընդգծել է, որ Ճապոնիայի իշխանություններն անվտանգության բնագավառում բարդ իրավիճակներում են հայտնվել, ինչի պատճառով կարիք ունեն համագործակցելու միջազգային հանրության հետ:

Նախարարները պայմանավորվել են նաև հեշտացնել գերմանական զորքերի տեղակայումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ակտիվացնել փոխանակումները երկու երկրների զինված ուժերի մակարդակով։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...