Հայ ըմբշամարտիկը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթել է ամփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նովրուզովի հետ:
Նարեկ Գրիգորյանն (79 կգ) էլ բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի հետ:
Մեժլում Մեժլումյանը ևս շարունակում է իր ելույթները մրցաշարում՝ հաղթելով մեկնարկային գոտեմարտում։ Սերգեյ Սարգսյանը պարտվել է մեկնարկում վրացի ըմբիշին: