Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-03-2023՝ ժամը 13:35-ին

447778

435162

3883

8733
NEWS.AM
18:04 18/03
NEWS.AM

Վանաձորցի 2 երիտասարդներ Երեւանի տարբեր թաղամասերում պատրաստվում էին թմրանյութեր տեղադրել. նրանք ձերբակալվել են

Մարտի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Մելքումովի փողոցում ձերբակալել են 21 ու 27 տարեկան երկու երիտասարդի։ Երկուսն էլ Վանաձորի բնակիչ են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Կրտսերի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով գլանակ կար։ 27 տարեկանի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։ Իրավապահների տեղեկություններով՝ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Խուզարկվեց նաեւ նրա մեքենան։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 19 փաթեթ։

Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...