Թրամփը հայտարարել է իր մոտալուտ ձերբակալության մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ ակնկալում է՝ մարտի 21-ին ձերբակալվելու է:
«Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը կձերբակալվի հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի օրը: Դուրս եկեք բողոքի, վերադարձրեք մեր երկիրը», - գրել է նա:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանքներ առաջադրել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին ենթադրյալ գումար տալու համար, որպեսզի վերջինս լռի իր և Թրամփի ենթադրյալ սիրավեպի մասին: