ԵՄ-ն դիտարկում է ռուսական սառեցված ակտիվների ներդրմամբ շահույթ ստանալ և միջոցներն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը
Եվրահանձնաժողովն ակնկալում է ստանալ Ռուսաստանի Կենտրոնական բանկին պատկանող ակտիվներից շուրջ 2,6 տոկոսի չափով եկամտաբերություն, որոնք սառեցվել են ԵՄ պատժամիջոցների ներքո:
ԵՄ-ն ուսումնասիրում է սառեցված ռուսական արժութային պահուստների օգտագործման իրավական տարբերակները, ներառյալ դրանց ներդրումը շահույթ ստանալու համար, որը կարող է ուղղվել Ուկրանիայի վերականգնմանը: