Հայ Eng
Service
...
ARMSPORT.AM
20:41 25/03
ARMSPORT.AM

Արգենտինայի հավաքականի մարզաբազան վերանվանվել է Մեսսիի անունով

Արգենտինայի հավաքականի մարզաբազան վերանվանվել է Լիոնել Մեսսիի անունով։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան գլխավորող Կլաուդիո Տապիան։
«Մենք պատմական օր ենք ապրել մեր մարզաբազայում, որն այսօրվանից կկրի աշխարհի լավագույն խաղացող Լիոնել Անդրես Մեսսիի անունը»,- գրել է Տապիան սոցցանցում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Արգենտինայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն։ Աշխարհի առաջնության եզրափակիչում «Ալբիսելեստեն» 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային՝ 3-3 հաշվով ոչ-ոքիից հետո: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լիոնել Մեսսին։
Լիոնել Մեսսին համարվում է նաև 2023 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...