Պետրակով․ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից պարտության համար
«Երկուստեք լավ խաղ էր։ Բնականաբար, սխալներ եղան, բայց ես ընդհանուր առմամբ գոհ եմ իմ սաների խաղից»,- Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումից հետո ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 1:2 հաշվով պարտությունը կրեց Թուրքիայից։
Նա նշեց, որ այս թիմի հետ ընդամենը մեկ շաբաթ է աշխատել, դժվար է իմանալ նրանց թույլ և ուժեղ կողմերը։
«Հիանալի մթնոլորտ էր խաղադաշտում։ Երկրպագուները շատ լավ աջակցություն էին ցուցաբերում։ Ներողություն եմ խնդրում նրանիցի պարտության համար։ Մարզչի մասնագիտությունն այնպիսին է, որ արդյունքի համար մեղավորն ու պատասխանատուն մարզիչն է»,- ասաց նա։