Եվրո-2024․ Խորվաթիան վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում D խմբում ընդգրկված աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը տանը մրցեց Ուելսի թիմի հետ եւ վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը։
28-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Խորվաթիայի հավաքականի եւ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը։
Ավելացված ժամանակում պատասխան գոլ խփեց անգլիական «Իփսվիչի» կիսապաշտպան Նաթան Բրոդհեդը։
Երկրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը մարտի 28-ին կհյուրընկալվի Թուրքիայի հավաքականին, որն առաջին տուրում 2:1 հաշվով հաղթել է Հայաստանի թիմին։ Ուելսի հավաքականը մարտի 28-ին կընդունի Լատվիայի թիմին։
Եվրո-2024, ընտրական մրցաշար, առաջին տուր
D խումբ
Խորվաթիա - Ուելս՝ 1:1 (տեսանյութ)
Անդրեյ Կրամարիչ, 28 - Նաթան Բրոդհեդ, 90+3