Բալթյան նավատորմի ավելի քան 3500 զինվորականներ և 40 նավեր օպերատիվ վարժանքներ են սկսել
Բալթյան նավատորմը մինչև 40 նավ և ավելի քան 3500 զինվորականների է ներգրավել ծովում և Կալինինգրադի մարզի զորավարժարաններում անցկացվող օպերատիվ զորավարժություններում: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«2023 թվականի Բալթյան նավատորմի ուժերի զինվորական կառավարման մարմինների պատրաստման պլանին համապատասխան՝ հունիսի 5-ից մինչև 15-ը Բալթիկ ծովում և Կալինինգրադի մարզի զորավարժարաններում մեկնարկել են Բալթյան նավատորմի խմբավորումների մարտական պատրաստության օպերատիվ վարժանքները՝ Բալթյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Վլադիմիր Վորոբյովի ղեկավարությամբ», – տեղեկացրել են գերատեսչությունում։