Հայ Eng
Service
...
168.AM
17:40 05/06
168.AM

Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ

Կառավարությունում ստեղծվել է ատոմային էներգետիկայի հարցերով հանձնաժողով, որն ուսումնասիրում է ամբողջ աշխարհի շուկան և հավաքագրում ամենանպատակահարմար առաջարկները։
«Ատոմային էներգետիկան՝ որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման մեխանիզմներից մեկը» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայկական ատոմային էլեկտրակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։
Նա նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է այսօրվանից մտածել ատոմային նոր էլեկտրակայանի կառուցման մասին։
« Հայաստանն այս առումով առանձնահատուկ երկիր է և մի քանի պահանջներ ունի։ Առաջին հերթին մեզ համար կարևոր են անվտանգության և սեյսմակայունության հետ կապված հարցերը, դիտարկում ենք ֆինանսական, լոգիստիկ ասպեկտները և այլ շատ ու շատ հարցեր։
Ինչպես գիտեք, 2023 թվականի փետրվարին «Ռուսատոմ Էներջի պրոջեկտս»-ի մեր գործընկերները հայկական կողմին են փոխանցել Հայաստանում 1200 մեգավատ հզորությամբ երկու էներգաբլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Նրանք մեր այդ բոլոր պահանջները և խնդիրները հաշվի են առնում, և այդ նախագիծը արդեն մեր ձեռքի տակ է։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...