Հայ Eng
Service
...
ARMTIMES.COM
17:58 05/06
ARMTIMES.COM

Կշարունակենք հավատարիմ մնալ արտաքին քաղաքականության հայեցակարգին․ Թուրքիայի ԱԳ նորանշանակ նախարար

Թուրքիան կշարունակի հավատարիմ մնալ արտաքին քաղաքականության հայեցակարգին, որը հիմնված է ազգային շահերի վրա, որի թիրախում ազդեցության ցանկացած ձևից անկախությունն է:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանը՝ Անկարայում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի լիազորությունների փոխանցման արարողության ժամանակ։
«Իմ պաշտոնում ես առավելագույն ջանքեր կգործադրեմ՝ պաշտպանելու և առաջ մղելու Թուրքիայի շահերը, ծառայելու երկրի ամբողջականությանը, անվտանգությանն ու բարօրությանը»,- ասել է թուրք նախարարը։
Ֆիդանը նաև երախտագիտություն է հայտնել Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում «երկարամյա ծանրակշիռ և դժվար աշխատանքի համար»։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...