«Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը կայացվել է շատ ավելի վերևում, քան դատարանն է»․ Պաշտպան
«Դատարանի որոշումը այնքան էլ անակնկալ չէր, առավոտից խաղ էր գնում՝ Վերաքնիչի որոշումից սկսած և, պարզ ասած, Գայանե Հակոբյանին կալանավորելու այս որոշումը կայացվել է շատ ավելի վերևում, քան դատարանն է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշոտ Փաշինյանի «առևանգման» մեջ մեղադվող Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողի մոր նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխելու մասին դատարանի վերջին որոշմանը։
«Մեր բարձրացրած իրավական խնդիրը հենց այն է, որ վարչապետի կողմից առկա է ուղղակի ազդեցություն դատարանի վրա, և դա ապացուցվեց նաև այս դատաքննության ընթացքում»,- հավելեց պաշտպանը՝ ընդգծելով՝ դատարանի վրա Փաշինյանի ազդեցության ամենաակնհայտ փաստերը նրա իսկ հրապարակային հայտարարություններն են․ վերջինը մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ հնչեց․ Փաշինյանի խոսքում այս դեպքի վերաբերյալ գնահատողական մոտեցում էր առկա։
«Այսօրվա դրությամբ գործ ունենք մի մեղադրանքի հետ, որտեղ ուղղակի մասնակցություն ունի վարչապետը՝ որպես առաջին դեմք»,- ասաց Գեորգի Մելիքյանը։
Գայանե Հակոբյանի պաշտպանը նշեց նաև՝ դատաքննության հետագա ընթացքում իրենք կոնկրետ ապացույցներ էլ կներկայացնեն։
«Մենք կներկայացնենք պատշաճ ապացույցներ՝ հիմնավորող նրա ազդեցությունը և, առհասարակ, ապացույցներ՝ այս գործի ընթացքում Փաշինյանի հնարավոր մասնակցության մասով»,- ասաց փաստաբանը։
Այսօր, 16:57
Վահագն Խաչատուրյանն ու Ալֆոնսո Դի Րիզոն քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացման հարցը
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ:
Այսօր, 15:49
Իսկ իրենք Արցախի ժողովրդից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ ստացե՞լ են. Դավիթ Բաբայանը՝ Միրզոյանի հայտարարության մասին
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ նման հայտարարություններն անհասկանալի են։
Այսօր, 15:30
Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան
Եթե ամբողջ հայ ժողովրդի մեջ կար ընդամենը մի մարդ, որին այս այցը ցավ էր պատճառելու, պետք չէր գնալ։
Այսօր, 12:37
Վաշինգտոնում կայացած բանակցություններում ավելացել է խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցված կետերի թիվը. Ադրբեջանի ԱԳ նախարար
«Սակայն, դեռևս կան բաց հարցեր»։
Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ
Հեռախոս` +374 10 547275
էլ. փոստ` [email protected]
2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: