Հայ Eng
Service
...
TERT.AM
20:50 05/06
TERT.AM

Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան (տեսանյութ)

Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանը այցը Թուրքիա ստիպողական էր։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Տիրան Լոքմագյոզյանը․

«Փաշինյանի այցը Թուրքիա ռեալ-պոլիտիկ չէր, պարզ զիջողականություն էր։ Թուրքերի կեցվածքը, մոտեցումը, Փաշինյանին Ալիևի հետևում նստեցնելը այդ մասին էին վկայում։ Համատեղ լուսանկարում Փաշինյանը քծնում էր, Էրդողանը դատավորի կամ դասախոսի կեցվածք էր ընդունել։

Այդ լուսանկարն արտացոլում է հայ-թուրքական հարաբերությունների ներքն հոգեբանությունը։ Հարաբերություններ չունենք, բայց Թուրքիայի բոլոր պահանջները կատարում ենք։ Անկախ նրանից, թե ով է իշխում Թուրքիայում, այդ երկրից Հայաստանի նկատմամբ ոչ ագրեսիվ վերաբերմունք չի կարելի սպասել»,-նշել է Լոքմագյոզյանը։

Նրա կարծիքով Թուրքիային ճանապարհ պետք չէ, տարածք է պետք, «Զանգեզուրի միջանցքը» իրենց համար արդիական է։ Թուրքիան իրագործում է 100 տարի առաջվա ծրագիրը, Ալեքսանդրապոլի պայմանագրի տարածքն են ուզում մեզ թողնել։ Փորձագետը կարծում է, որ ՀՀ իշխանությունը պատրաստ է ճանաչել Կարսի պայմանագիրը, դրանով խաչ կքաշենք Արևմտյան Հայաստանի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...