Հայ Eng
Service
...
1IN.AM
00:00 06/06
1IN.AM

Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության ֆեյսբուքյան էջից։

«Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարքը մասնակցելու է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկած Գերագույն հոգեւոր խորհրդի նիստերին։

Պատրիարք հայրը հետ կվերադառնա հունիսի 13-ին»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի աշխատանքները եւ Միաբանական համագումարը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...