Հայ Eng
Service
...
NEWS.AM
17:34 18/09
NEWS.AM

«Yandex Plus»-ը ներառվել է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլաններում

«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:

Երաժշտություն և փոդքասթներ «Yandex Music»-ում, ֆիլմեր և սերիալներ «Kinopoisk»-ում, էլեկտրոնային և աուդիոգրքեր «Bookmate»-ում, ինչպես նաև «Yandex Go» հավելվածի «Կոմֆորտ» և դրանից բարձր սակագներով 10%-ով մատչելի ճամփորդելու հնարավորություն:

«Վիվա-ՄՏՍ-ն իր գործընկերների հետ միշտ ձգտում է իր բաժանորդներին տալ ավելին, քան ձայնային ծսռայություններն են և համացանցը։ Դրանցից է «Yandex Plus» փաթեթը, որը թույլ է տալիս մեր բաժանորդներին օգտվել ոչ միայն ժամանցի հարթակներից, այլև զգալիորեն ավելի շահավետ երթևեկելու հնարավորությունից։ «X» և «Y» սակագնային պլաններով տրամադրվող ծառայությունների ցանկը շարունակաբար ընդլայնվում է»,- նշեց Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Հայաստանում «Yandex Plus»-ի նկատմամբ մեծ հետաքրքրություն ենք տեսնում, մեր բաժանորդների թիվը սրընթաց աճում է։ Մենք իսկապես ցանկանում ենք ուրախացնել նրանց, ուստի պարբերաբար թարմացնում ենք ֆիլմերի և սերիալների, երաժշտության և գրքերի կատալոգը: «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար առաջատար Վիվա-ՄՏՍ ընկերության հետ մեր համատեղ մշակված առաջարկը «Yandex Plus» ծառայությունն էլ ավելի հասանելի կլինի օգտատերերի համար: Այժմ բաժանորդագրության համար պետք չէ առանձին վճարել, քանի որ արժեքը արդեն ներառված է «X» և «Y» սակագնային պլաններում»,- նշեց Yandex Plus-ի միջազգային զարգացման ղեկավար Վլադիմիր Գորբունովը:

Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ակտիվացնել «Yandex Plus» ծառայությունը «My Viva-MTS» հավելվածում: Կանխավճարային բաժանորդագրության դեպքում ծառայությունն ակտիվանում է ներառված փաթեթների հաջորդ ակտիվացման պահին, իսկ հետվճարայինների դեպքում՝ ակտիվացմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

Ի դեպ, «Yandex Plus» ծառայությունից օգտվելիս սակագնային պլանով տրամադրվող հիմնական ինտերնետ-փաթեթի ՄԲ-երը չեն սպառվում:

Հավելվածները հասանելի են  AppStore-ում և Google Play-ում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...