Մարվել է ավտոտնակում բռնկված հրդեհը
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։21-ին, մարվել՝ 14։43-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ, 3 և 20 կգ-անոց գազի բալոններից արտահոսած գազը։