Հայ Eng
ARMTIMES.COM
18:55 18/09
ARMTIMES.COM

Հայկ Մարությանը դիմել է մյուս ընդդիմադիր ուժերին. նա առաջարկել է մի քանի տարբերակ (տեսանյութ)

«Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան եթերի միջոցով հայտարարությամբ է հանդես եկել և վերահաստատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը բացառելու իրենց դիրքորոշումը:
Մարությանը թվարկել է ընտրապայքարին միացած քաղաքական ուժերին բաժին հասնող մանդատների թիվն ու ներկայացրել առաջ շարժվելու իր առաջարկը:
«Քիչ առաջ տեղի ունեցավ մեր նորաստեղծ ֆրակցիայի նիստն ու որոշում կայացվեց, որը ուզում եմ հրապարակայնացնելու:
Մեր առաջարկը հետևյալն է. քանի որ այս 4 ընդդիմադիր ուժերն իրար հետ ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ, և քանի որ մենք առաջին տեղում ենք այս 4 ուժերի շարքում, առաջարկում ենք, որ առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքն իմ մասին է:
Մյուս 3 ընդդիմադիր ուժերը, առանց որևէ կոալիցիա կազմելու, առանց որևէ պայմանավորվածությունների ու նախապայմանների, գան ու քվեարկեն այս թեկնածուի համար:
Սա ազնիվ կլինի և մեր ընտրողների, և հենց մեր նկատմամբ, ոչ մեկն իր սկզբունքներից դուրս չի գա:
Գլխավոր նպատակն է զրկել ՔՊ-ին քաղաքային իշխանությունից, և այս նպատակը, որն ունեն բոլոր ընդդիմադիր ուժերը, կարող ենք ի կատար ածել:
Սա մեր առաջին առաջարկն է:
Եվ, երկրորդ տարբերակը. եթե ինչ-ինչ պատճառներով 3 ընդդիմադիր ուժերը չեն համաձայնվում մեր առաջին տարբերակին, ապա մենք կարող ենք գնալ նոր քաղաքային ընտրություններին: Ես համոզված եմ, որ այս անգամ ընդդիմության դիրքերն ավելի ամուր կլինեն, որովհետև մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին:
Սպասում եմ քաղաքական ուժերի արձագանքին»,- ասաց Մարությանը:
Մանրամասները՝ տեսանյութում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...