Հայ Eng
A1PLUS.AM
21:53 18/09
A1PLUS.AM

Իրանում վաճառում են Ռոնալդուի հետ կապված բոլոր իրերը

Պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն այն բանից հետո, ինչ ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, տեղի առցանց խանութներն իրենց հաճախորդներին սկսել են առաջարկել տարբեր իրեր, որոնց հետ, իբր կապ է ունեցել անվանի ֆուտբոլիստը: Ինչպես տեղեկացնում է Tarafdari կայքը, այդ իրերի թվին են պատկանում, օրինակ, ձմերուկները, անձեռոցիկները, գորգագործության թելերը և այլն:
Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» թիմի կազմում ժամանել է Թեհրան, Ասիայի չեմպիոնների լիգայի խաղին մասնակցելու համար: Իրանում նրան նվիրել են հատուկ գորգ և բջջային հեռախոսի սիմ-քարտ, որը թույլ է տալիս անսահամանափակ օգտվել համացանցից:
Ասիայի չեմպիոնների լիգայի «Պերսեպոլիս» - «Ալ-Նասր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին: Բնականաբար, բոլոր տոմսերը վաճառված են: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...