Հայկական քոչարին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
Uեպտեմբերի 16-ին և 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հարկի տակ տոնեց Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
Մշակութային ժառանգության օրերի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեցան շրջելու Կազմակերպության կենտրոնակայանում, տեսնելու այնտեղ պահպանվող արվեստի հավաքածուները, ծանոթանալու տարբեր տարածաշրջանների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումներին։
Այս տարվա հոբելյանական տոնակատարության համար ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված հազարավոր ավանդույթներից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրությունը կանգ էր առել ընդամենը 6 ավանդույթի վրա, որոնց թվում էր «Քոչարի. ավանդական խմբապարը», որը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Քոչարի հայկական խմբապարի հետ մեկտեղ ծրագրի մաս էին կազմում նաև Արջի փառատոնների ավանդույթը (Անդորրա, Ֆրանսիա), Կապոեյրա պարային մարտարվեստը (Բրազիլիա), Ռումբան (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), Ֆլամենկոն (Իսպանիա) և Կրեմոնեզյան ջութակագործությունը (Իտալիա)։
Քոչարի հայկական ավանդական խմբապարը ներկայացնելու համար Կազմակերպությունը հրավիրել էր «Անի» ազգային պարախմբին։ Հայկական խմբապարի պատմությանը և խորհրդին ծանոթանալուց, ինչպես նաև դրա ավանդական և ժամանակակից մշակումները վայելելուց զատ, ներկաները տեղում պարի հիմնական շարժումները սերտելու և միասին պարելու հնարավորություն ունեցան։
Այսօր, 22:52
Հաջորդ կայարանը՝ նպատակների իրագործում...
Տիկնիկագործությունից մինչև ձեռագործ պայուսակների արտադրություն, անուշաբույր մոմերից մինչև օճառների, խնամքի պարագաների ստեղծում:
Այսօր, 22:44
ՔՊ վարչության նիստը թեժ է անցել, փորձել են հասկանալ՝ ինչ անեն, որ անհարժեշտ ձայներ ապահովեն Տիգրան Ավինյանի համար
Հույս ունեն, որ ձայները մի քանի հարյուրով կավելանան։
Այսօր, 22:37
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Արսեն Հարությունյանն ապահովել է իր մասնակցությունը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։
Այսօր, 22:32
Քաղաքական 3 ուժերին Հայկ Մարությանի ուղղած առաջարկը խոցելի է և կարող է հանգեցնել ՔՊ-ի թեկնածուի՝ քաղաքապետ ընտրվելուն․ Գոհար Մելոյան
Արդյունքում ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը, կտիրանա քաղաքապետի պաշտոնին:
Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ
Հեռախոս` +374 10 547275
էլ. փոստ` [email protected]
2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: