Հայ Eng
Service
...
168.AM
22:08 19/09
168.AM

ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թայնի Քոքսը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի գործած հարձակումը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ։
«Խորապես ցնցված եմ այսօր Լեռնային Ղարաբաղում նոր և ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի կառավարության որոշման առնչությամբ: Ժամերի ընթացքում դա հանգեցրեց վիրավորների և զոհերի խաղաղ բնակչության շրջանում:
Խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել կրակն իրենց կողմից։ Ամիսներ շարունակ մենք ականատես էինք լինում և կոչ էինք անում վերջ տալ տարածաշրջանում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմանը՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով»,- ասվում է ԵԽԽՎ նախագահի հայտարարության մեջ։
Նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հարձակումը գնահատել է որպես լուրջ հարված Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու հեռանկարներին։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
23:31 02/10
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...