Բաքուն հայտնել է Ղարաբաղում ավելի քան 60 մարտական դիրքի վերահսկողության տակ առնելու մասին
Ադրբեջանական զինուժը Ղարաբաղում վերահսկողության տակ է վերցրել հայկական կազմավորումների ավելի քան 60 մարտական դիրք։
Այս մասին ճեպազրույցում չթաքցնելով սեփական երկրի ցեղասպան ու արյունալի նկրտումները հայտարարել է Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։
«Ադրբեջանի զինված ուժերը հաջողությամբ շարունակում են լոկալ բնույթի «հակաահաբեկչական միջոցառումները» Ղարաբաղի շրջանում: Հայաստանի զինված ուժերի կազմավորումների ավելի քան 60 մարտական դիրքեր անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ»,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը։