Հայ Eng
Service
...
ARMTIMES.COM
22:41 19/09
ARMTIMES.COM

Իրանը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս, բայց պատրաստ է հանդիպում կազմակերպել «3 + 3» ձևաչափով. Քանանի

Իրանը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս, սակայն կոչ է անում տարածաշրջանի խնդիրները լուծել երկխոսության միջոցով։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովումը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,- մեջբերում է Քանանի Չաֆիի խոսքերը  Իրանի արտգործնախարարության տելեգրամյան ալիքը:
ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը՝ հանդիպում անցկացնել «3 գումարած 3» ձևաչափով՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար։
Ավելի վաղ իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը հայտնել էր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման մասին, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
23:31 02/10
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...