Հայ Eng
Service
...
FACTOR.AM
22:37 19/09
FACTOR.AM

Ադրբեջանի ռազմական գործողությունը կարող է ստիպել հայ բնակչությանը փախչել տարածաշրջանից. ամբողջ պատասխանատվությունը Բաքվի վրա է. Նորվեգիայի ԱԳՆ

Նորվեգիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ ռազմական ագրեսիային։
«Հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունից խաղաղ բնակիչների շրջանում զոհեր կան։ Ադրբեջանի ռազմական հզորության շարունակական օգտագործումը կարող է ստիպել հայ բնակչությանը փախչել տարածաշրջանից և ստեղծել հումանիտար աղետ։ Ամեն գնով պետք է խուսափել նման ողբերգությունից»,- ասվում է Նորվեգիայի ԱԳՆ-ի X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ ամբողջ պատասխանատվությունը Բաքվի վրա է։
«Բաքվի վրա պատասխանատվության ծանր բեռ է դրված տարածաշրջանի հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար»,- ասվում է հայտարարությունում։
Էմմա Չոբանյան fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
23:31 02/10
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...