Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միավորել․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց 30 քաղաքական ուժերի հանդիպումից
«3 տասնյակ ուժերի մասնակցությամբ քննարկել ենք ստեղծված իրավիճակը»,-քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Գրեթե բոլոր քաղաքական ուժերը կիսում են այն տեսակետը, որ երկիրը ծանր ճգնաժամի առջև է, ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն և չեն պաշտպանում Հայաստանի շահը, Արցախը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և անհրաժեշտ են շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ։ Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միավորել կոնկրետ քայլերի, գործողությունների շուրջ, և մարդկանց կոնկրետ ուղի ու ճանապարհ ցույց տալ»,- ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով՝ ճանապարհային քարտեզ են մշակել, որի վերաբերյալ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն՝ այն բանից հետո երբ բոլոր քաղաքական ուժերն իրենց խորհուրդներում արագ քննարկումներ կանցկացնեն ու իրենց վերջնական տեսակետները կհայտնեն։
«Սրան զուգահեռ՝ մենք այս պահին Հանրապետության հրապարակում կանգնած քաղաքացիների կողքին ենք, իրենց հետ ենք, ընդամենը մեկ ժամով առանձնացել էինք այս քննարկման համար։ Հիմա արդեն մեր գործընկերները հրապարակում են, մենք ևս միանալու ենք»,- ասաց Սաղաթելյանը։
Այսօր, 00:10
Ռուսաստանը չի որոշում, թե ով պետք է Հայաստանում լինի իշխանության. Արմեն Գրիգորյան
Նա հայտարարեց, թե եթե ՌԴ-ն ուզում է մնա տարածաշրջանում, ուրեմն պետք է ինչ-որ քայլեր անի:
Այսօր, 00:03
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ սուվերեն տարածքը, խաղաղապահների պարտավորությունն է պաշտպանել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը. Արմեն Գրիգորյան
Խաղաղապահների պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնություն կամ նմանատիպ քայլեր անել, այլ իրականում պաշտպանել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում։
19/09/2023 23:59
27 զոհ Արցախում․ Մարտակերտի ու Ասկերանի հիվանդանոցների հետ կապ չկա, այդ շրջաններում տուժածների ու զոհերի թիվը հայտնի չէ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտնած տվյալներով՝ 22։30-ի դրությամբ Արցախում 27 զոհ ունենք, իսկ վիրավորներն 200-ից ավելի են։
19/09/2023 23:58
ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս չենք եկել, բայց ՌԴ-ն չի պաշտպանում իր դաշնակցին. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուսաստանը շատ վաղուց համագործակցում է Ադրբեջանի հետ:
Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ
Հեռախոս` +374 10 547275
էլ. փոստ` [email protected]
2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: