Հայ Eng
Service
...
TERT.AM
00:30 20/09
TERT.AM

Ինչքան էլ միջազգային հանրության ներգրավում է եղել, մինչև այս պահը դեռևս չի հաջողվել զսպել Ադրբեջանին. ԱԽ քարտուղար

Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-ից Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով։ Ամբողջ օրվա ընթացքում ռմբակոծության է ենթարկել ոչ միայն շփման գիծը, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հիմա էլ Ադրբեջանը շարունակում է գործողությունները։ Ինչքան էլ միջազգային հանրության ներգրավում է եղել, մինչև այս պահը դեռևս չի հաջողվել զսպել Ադրբեջանին»,-ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը պարբերաբար զգուշացրել է միջազգային իր գործընկերներին այն մասին, որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտում, նաև ցեղասպանություն կազմակերպել Լեռնային Ղարաբաղում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
23:31 02/10
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...