Ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Իտալիայի ԱԳ նախարար
ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Իտալիայի իր գործընկերոջը, X-ի իր էջում գրել է Անտոնիո Տայանին։
«Ցանկանում էի հանդիպել Հայաստանի Ագ նախարար Արարատ Միրզոյանին՝ վերահաստատելու կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական լուծում գտնելու համար։ Իտալիան բանակցությունների սեղան վերադարձը խրախուսող երկրների շարքում առաջամարտիկներից է։ Մենք ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- գրել է դիվանագետը: