Հայ Eng
Service
...
PANORAMA.AM
01:20 20/09
PANORAMA.AM

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանություն անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում

ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են.
«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։
Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է  աշխատել արտակարգ ռեժիմով, աշխատակազմում  իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
Ավելի վաղ Պաշտպանի հանձարարությամբ արագ արձագանքման խումբն այց է իրականացրել  բուժհաստատություն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
23:31 02/10
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...