Հայ Eng
Service
...
AYSOR.AM
02:05 20/09
AYSOR.AM

Հակամարտության կարգավորման վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից ԵՄ հովանու ներքո անցկացված հանդիպումներում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ «հակամարտող կողմերին» կոչ անելով անհապաղ դադարեցնել արյունահեղությունը։

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը։ Դա փոխել է հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի  կարգավիճակը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Շեշտվում է նաև, որ ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայվելու պահից սկսած՝ բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը, այժմ էլ Արցախի քաղաքացիական բնակչությանը հումանիտար աջակցություն են ցուցաբերում։

Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարում են իրենց խնդիրները և նույնիսկ այս ժամերին օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը։ Այժմ ամենակարևորը   2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերադառնալն է,  արյունահեղությունը դադարեցնելը և անել հնարավորը՝  ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար, նշված է հայտարարությունում։

Այսօր, 01:11

«Մարտունու ինքնապաշտպանության ժամանակ զոհվել է քաղաքապետ Ազնավուր Սարյանը»․ Ռազմական լրագրող

Ադրբեջանն ագրեսիա է սանձազերծել Արցախի նկատմամբ։

Այսօր, 00:53

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել. վնասվածք է ստացել նաև «Հետք»-ի լրագրողը

19։56-ի սահմաններում 2 անգամ պայթյուն է լսվել, որից հետո զգացել է, որ կողային հատվածում վնասվածք ունի։

Այսօր, 00:49

Կիպրոսի ԱԳՆ․ Ադրբեջանը պետք է անհապաղ ապաէսկալացիայի գնա

Ադրբեջանը պետք է անհապաղ ապաէսկալացիայի գնա

Այսօր, 00:30

Գեղամ Մանուկյանին կառավարության շենքի մոտից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց

Նա վնասվածքներ է ստացել։

Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ

Հեռախոս` +374 10 547275

էլ. փոստ` [email protected]

2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...