Հայ Eng
AYSOR.AM
01:01 22/09
AYSOR.AM

ԼՂ-ում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր է պետք տեղակայել․ Միրզոյան (Տեսանյութ)

Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝  Ադրբեջանի գործողության նպատակը Արցախում էթնիկ զտումը ավարտին հասցնելն է։

Միրզոյանի խոսքով՝ դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ, այնինչ Հայաստանը  երկար ժամանակ է՝ ահազանգում է, իսկ միջազգային հանրությունը հրաժարվել է բավականաչափ լրջորեն մոտենալ այդ ամենին։

«Այս ագրեսիան գագաթնակետն է 10 ամիս շարունակվող շրջափակման ու հարկադիր սովամահության, որը գործադրում է Ադրբեջանը ԼՂ բնակչության նկատմամբ։

Երբ Արդարադատության դատարանը իրավական որոշումներ ընդունեց, դրանք չհարգվեցին Ադրբեջանի կողմից՝ այն դեպքում, երբ այս խորհուրդը, որպես մարմին, պարտավոր էր ապահովել»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ անցակետ դնելուց հետո Ադրբեջանն սկսեց մարդկանց առևանգել և հալածանքները շարունակելու է, եթե միջազգային հանրությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի։

Արարատ Միրզոյանը հերքեց նաև Ադրբեջանի պնդումները՝ Արցախում ՀՀ ԶՈՒ ներկայության վերաբերյալ։

«Վերահաստատում ենք, որ ԼՂ-ում ՀՀ ԶՈւ ներկայության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ակնհայտ է որոշ սուբյեկտների մտադրությունը՝ ՀՀ-ին ներքաշելու ռազմական գործողությունների մեջ, մարտական գործողությունները տեղափոխելու մեր ինքնիշխան տարածք։ Մենք պետք է խաղաղ հարաբերություններ կառուցենք՝ հիմնված ինքիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»,-ասաց Միրզոյանը և նշեց, որ դեռ հավատ կա ՄԱԿ  ԱԽ կարողության նկատմամբ, որ Ադրբեջանի ոճրագործությունը կկանխվի։

Արարատ Միրզոյանը հայտարարեց նաև, որ անհրաժեշտ է  հնարավորություն ստեղծել ԼՂ-ում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ տեղակայելու համար, որը կպահպանի անվտանգությունը և կայունությունը ԼՂ-ում։

21/09/2023 23:50

Ոստիկանությունը 46 քաղաքացու է բերման ենթարկել

Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ էր։

21/09/2023 23:47

Ադրբեջանը պարտավոր է համաներում կիրառել զինվորականների նկատմամբ, ովքեր ընդունել են հրադադարը․ Ֆրանսիայի ներկայացուցիչ (Տեսանյութ)

Ադրբեջանի լայնածավալ գործողությունը կանխամտածված է եղել։

21/09/2023 23:26

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Նա նաև նշեց, որ արձանագրում են, որ Կարմիր խաչը մտահոգություն է հայտել, որ խիստ սահմանափակ է հիմնական պարագաների ու բուժօգնության հասանելիությունը, ինչը կարող է խորացնել վիճակը։

21/09/2023 23:24

Ադրբեջանը հայտարարել է, որ Սարսանգի ջրամբարը գտնվում է իրենց վերահսկողության ներքո (Տեսանյութ)

Ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, թե գրավել են Սարսանգի ջրանցքը։

Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ

Հեռախոս` +374 10 547275

էլ. փոստ` [email protected]

2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
1IN.AM
18:10 04/12
1IN.AM

Զոհ` սահմանին
Մանրամասներ
  
Բեռնվում է...