Հայ Eng
Service
...
NEWS.AM
17:41 02/10
NEWS.AM

Ղազախստանի ԱԳՆ-ն հաշվառում է այն օտարերկրացիներին, որոնք երկրի մասին բացասաբար են արտահայտվում

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հաշվառում է այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք երկրի մասին բացասական հայտարարություններով են հանդես գալիս: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը, հաղորդում է Tengrenews-ը։

«Բնականաբար, մենք պահպանում ենք այս ցուցակը, բայց սա աշխատանքային ցուցակ է։ Մենք դա չենք բացահայտի։ Պարզապես բոլոր հայտարարությունները [աննկատ] չեն մնում», - ասել է Սմադիարովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն Ղազախստանի մասին բացասաբար արտահայտվող քաղաքացիների ռեգիստր է վարում:

Նա, սակայն, չի հստակեցրել, թե քանի հոգի կա նման ցուցակում։ Ինչպես պարզաբանել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, «սահմանը փակ է նման մարդկանց համար, և այդ մարդը չի կարողանա մտնել» Ղազախստան։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...