Անչելոտի․ Մենք ոչ մի խնդիր չունենք Մոդրիչի հետ
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերքել է լուրերը, թե լարված հարաբերություններ ունի 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, որը Իսպանիայի առաջնության նախորդ երկու հանդիպումներում մնացել էր պահեստայինների թվում։
«Մոդրիչը նախորդ երկու հանդիպումներում չի խաղացել պաշտպանությունում շատ բարձր մրցակցության պատճառով։ Մենք ոչ մի խնդիր չունենք Մոդրիչի հետ։ Երբեմն ինչ-որ մեկը պետք է մնա պահեստայինների նստարանին։
Ես շատ եմ հարգում Մոդրիչին, բայց երբեմն ստիպված ես լինում ընդունել նաեւ այսպիսի որոշումներ։ Մոդրիչը ոչ մի խնդիր չունի։ Նրա բացակայությունը մարտավարական որոշում է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։