Հայ Eng
Service
...
AYSOR.AM
17:31 20/11
AYSOR.AM

«Իմ ղեկավարած կառույցի գլխավոր առաքելությունն է անվիճարկելի ընտրությունների կայացումը, ինչպիսին Երևանի ավագանու ընտրությունն էր»․ Վահագն Հովակիմյանը՝ ՄԱԿ ներկայացուցիչներին

ԿԸՀ-ից տեղեկացնում են,

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին ներկայացրել է ԿԸՀ հիմնական գործունեության մանրամասները, կառույցի ինստիտուցիոնալ հիշողությունը։ Անդրադարձ է արվել վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխություններին։

ԿԸՀ նախագահը խոսել է դեռևս նախորդ տարվանից շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, և այժմ գործադիրի քննարկման տիրույթում է։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ իր ղեկավարած կառույցի գլխավոր առաքելությունն է անվիճարկելի ընտրությունների կայացումը, ինչպիսին էր այս տարվա սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները։

Հյուրերը ցանկություն են հայտնել Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով»։

Այսօր, 17:09

Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ․ Նիկոլ Փաշինյան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստանում է։

Այսօր, 17:01

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու սահմանադրական գործընթաց է նախաձեռնվելու․ Հայտարարություն

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին միանալ և մասնակցել բողոք-հավաքին։

Այսօր, 15:22

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավվելու կանադական կողմի որոշումը կարևոր է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը։

Այսօր, 14:52

Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-վրացական խորհրդարանական համագործակցությունը

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ

Հեռախոս` +374 10 547275

էլ. փոստ` [email protected]

2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...