Միջազգային ոչ մի ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության վրա․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։
«Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով իր ազգային շահերից, ոչ թե ելնելով մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրների նկրտումներից։ Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության կամքի վրա։ Հայաստանն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իր սփյուռքին օգտագործում է Ադրբեջանի դեմ հարձակումների համար, բայց նրանց գործողություններն արդյունք չեն տա»,- ասել է Ալիևը։
Նա շտապել է նաև հավաստիացնել, թե Ադրբեջանը «պատրաստ է խաղաղության»։
«Բայց այնպիսի խաղաղության, որը հիմնված կլինի երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա, այնպիսի խաղաղության, որը հիմնված կլինի ողջախոհության և «պատմական արդարության» վրա»,- ասել է Ալիևը։
Այսօր, 18:01
Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հանդիպումն այսօր է տեղի ունեցել։
Այսօր, 17:31
«Իմ ղեկավարած կառույցի գլխավոր առաքելությունն է անվիճարկելի ընտրությունների կայացումը, ինչպիսին Երևանի ավագանու ընտրությունն էր»․ Վահագն Հովակիմյանը՝ ՄԱԿ ներկայացուցիչներին
Հյուրերը ցանկություն են հայտնել Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով։
Այսօր, 17:20
Ում են փոխանցվել Անդրանիկ Թևանյանի և Թաթուլ Պետրոսյանի մանդատները
ԿԸՀ նիստ է տեղի ունեցել։
Այսօր, 17:09
Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ․ Նիկոլ Փաշինյան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստանում է։
Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ
Հեռախոս` +374 10 547275
էլ. փոստ` [email protected]
2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: