Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Սամվել Շ.-ն իր վարած Reno մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 15 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վիրավորին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գործող գեղեցկության սրահի աշխատակիցները: Տուժածը տեղափոխել են Շենգավիթ բժշկական կենտրոն:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում: