Հայ Eng
Service
...
AYSOR.AM
18:59 20/11
AYSOR.AM

Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի տարածաշրջանային լաբորատոր ցանցի 2-րդ խորհրդաժողովն է տեղի ունեցել

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթվա շրջանակներում տարբեր երկրներում անցկացվում են խորհրդաժողովներ ու միջոցառումներ՝ ընդգծելու համար խնդրի լրջությունն ու դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պայքարի մեթոդների ու քայլերի մասին հանրությանն իրազեկելու կարևորությունը։

Մոսկվայում՝ ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնում, անցկացվել է Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում սննդամթերքի և գյուղատնտեսության ոլորտում հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի տարածաշրջանային լաբորատոր ցանցի 2-րդ խորհրդաժողովը, որին մասնակցել է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Խորհրդաժողովի ընթացքում ամփոփվել են լաբորատոր ցանցի անդամ երկրների կողմից 2023 թվականին կատարված աշխատանքները։

Արման Գևորգյանը ներկայացրել է սննդամթերքի և գյուղատնտեսության ոլորտներում հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության հայտնաբերման լաբորատոր կարողությունները և իրականացված միջոցառումները Հայաստանում:

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարն այսօր մարդկանց և կենդանիների առողջությանը սպառնացող հիմնական գլոբալ սպառնալիքներից է, և լաբորատորիաները կարևոր դեր են խաղում հիմնական խնդիրների բացահայտման գործում: Լաբորատոր գործունեության շնորհիվ վերահսկիչ գործառույթներ են իրականացնում առողջապահության, անասնաբուժության և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուները՝ հստակ կողմնորոշվելով հակաբակտերիալ դեղամիջոցների ընտրության և դրանց չափաբաժինների որոշման մեջ՝ մարդկանց և կենդանիների արդյունավետ բուժման համար:

Այսօր, 17:43

Աննա Վարդապետյանը, տեղակալները, վարչությունների պետերը դասընթացի են մասնակցել

Դասընթացները մեկնարկել են նոյեմբերի 18-ից։

Այսօր, 16:44

ԱՄՆ-ից ներմուծված բաճկոնի մեջ հայտնաբերվել է 1388 գրամ քաշով թմրանյութին նմանվող սպիտակ զանգված

Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:

Այսօր, 16:37

Սյունիքում չորս ընտանիք կօգտվի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագրից

Շահառու ընտանիքների թիվն այս տարի անցնում է երկու տասնյակը:

Այսօր, 16:30

Մարդկանց գործից հանելուց «սիրուն» արեք, որ ձեր փաստաբաններն անհարմար վիճակի մեջ չհայտնվեն. Մհեր Մկրտչյան

«Քաղաքապետարանի ու Մհեր Մկրտչյան թատրոնի դեմ իմ դատական հայցի առաջին նիստն էր այսօր:

Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ

Հեռախոս` +374 10 547275

էլ. փոստ` [email protected]

2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...