Հայ Eng
Service
...
AYSOR.AM
20:59 20/11
AYSOR.AM

«Երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման քաղաքականությունից չենք նահանջելու»․ Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի կնքման կապակցությամբ և արդյունավետ համագործակցություն է մաղթել:

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ որպես պատվիրակության ղեկավար՝ իր բոլոր ջանքերն ուղղում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ սերտ համագործակցության շարունակական խթանման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կողմից իրականցվող մշտադիտարկմանն ու հերթապահությանը: Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստանի և Եվրամիության համատեղ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:

Վասիլիս Մարագոսը նշել է, որ Եվրամիությունը հանձնառու է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անխափան ընթացքին աջակցելու իր որոշմանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը անշեղորեն որդեգրել է երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման քաղաքականությունը, որից չի նահանջելու:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Այս համատեքստում նախագահը շեշտել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության առկայությունը ժողովրդավարության ամրապնդման կարևոր նախապայմաններից է:

Այսօր, 20:22

Ռուսաստանը շահագրգռված է իրեն սահմանակից երկրներում ռուսաց լեզվի իմացության խորացմամբ․ Լավրով

Նա կարևորել է նաև հարևան երկրների հետ հումանիտար ոլորտnերում համագործակցության ընդլայնումը։

Այսօր, 20:08

Ադրբեջանցիները տապալել են Ստեփանակերտի մերձակայքում վեր խոյացող 50 մետրանոց խաչը

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով։

Այսօր, 19:54

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կնքվելու է Արևմուտքում․ ՔՊ խմբակցության պատգամավոր

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կնքվելու է մի շարք արևմտյան երկրների երաշխավորությամբ։

Այսօր, 19:32

Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին մանկապիղծները երեխաների «վաճառք» են իրականացնում․ Պետդումայի փոխխոսնակ

«Կիևի էլիտար ակումբներից մեկում ուկրաինացի որբ երեխաներին «վարձով» են տրամադրում՝ նրանց նկատմամբ մանկապղծություն իրականացնելու համար», հայտարարել է Պետդումայի փոխխոսնակը։

Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ

Հեռախոս` +374 10 547275

էլ. փոստ` [email protected]

2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...