Հայ Eng
Service
...
PANORAMA.AM
22:18 20/11
PANORAMA.AM

Էրդողանը Հայաստանին կոչ է արել «բռնել Ադրբեջանի մեկնած բարեկամության ձեռքը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
«Եվս մեկ անգամ ես կոչ եմ անում Հայաստանին բռնել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից իրենց մեկնած բարեկամության ձեռքը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Թուրքիայի ղեկավարը ժողովրդին ուղղված ուղերձում իր գլխավորած կառավարության նիստից հետո, որի հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
Ըստ Էրդողանի, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «նոր դարաշրջան բացեց տարածաշրջանում», սակայն Արևմուտքում որոշ ուժեր չեն ցանկանում համակերպվել դրա հետ։
Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է խաղաղության և համագործակցության մեջ փնտրեն անվտանգություն, այլ ոչ թե «տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու»:
«Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք և զինամթերք չի կարող ապահովել կայուն խաղաղության և անվտանգության միջավայր»,-ասել է Էրդողանը` չնշելով  պետությունների անունները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամենամսյա պարբերականությամբ համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ հիմնականում ՀՀ-ի սահմանների հարևանությամբ: Ադրբեջանական բանակը ինտենսիվորեն համալրվում է սպառազինությամբ, այդ թվում նաև թուրքական արտադրության: ՀՀ զինված ուժերն այս ժամանակաշրջանում ձեռք են բերում բացառապես պաշտպանական նշանակության զենքեր: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
12:00 05/12
SHANTNEWS.AM

SHANTNEWS
Մանրամասներ
  
Բեռնվում է...