Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Զագրեբում (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը պատրաստվող Հայաստանի հավաքականն ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ նախախաղային մարզում է անցկացրել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
Խորվաթիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։
Հայաստանի հավաքականը նախավերջին տուրում Ուելսի հետ 1:1 հաշվով ոչ ոքի խաղալու հետեւանքով զրկվել է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։ Խորվաթիան շարունակում է հեռակա պայքարը Ուելսի հետ խմբից երկրորդ ուղեգրի համար։ Առաջին ուղեգիրը նվաճել է Թուրքիան։