Հայ Eng
A1PLUS.AM
00:27 21/11
A1PLUS.AM

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ազգային հավաքականի նախախաղային մարզումից։
«Ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Խորվաթիայի դեմ խաղից առաջ», - գրված է տեսանյութին կից։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ նոյեմբերի 20-ին ժամանել է Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:
Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա: Մեր ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
Նշենք, որ Խորվաթիա-Հայաստան խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...