Ալեն Սիմոնյանի հարսը՝ եղբոր կինը, ցուցմունք է տվել Աշոտ Հովհաննիսյանի դեմ
Այսօր հայտնի դարձավ, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
Խոսքը «Սիներջի» ընկերության կալանավորված ներկա և նախկին երկու աշխատակիցների՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի մասին է: Անի Գևորգյանը, հիշեցնենք, Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է: Երկու կանայք էլ ունեն անչափահաս երեխաներ, և անգամ այդ հանգամանքը դատարանը հաշվի չէր առել՝ նրանց կալանավորելով ըստ էության միջին ծանրության հանցանք կատարելու համար:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մ...