Հայ Eng
Service
...
HRAPARAK.AM
16:13 12/02
HRAPARAK.AM

Կարեն Անդրեասյանի գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման․ Դատավորների միություն

Դեռևս 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ԲԴԽ-ին սպասարկող ու փաստացի իր ենթակայության ու ազդեցության տակ գտնվող Դատական դեպարտամենտին հանձնարարել է («Ես իմ գործընկերներին խնդրել եմ հինգ ամենահայտնի, հարցված գործերով պատրաստել տեսանյութ(…)»)[1] դատավորների վարույթում գտնվող, իր դասակարգմամբ՝ հայտնի ու իրենից «հարցված» կոնկրետ հինգ ընթացիկ  քրեական գործերով պատրաստեն տեսանյութ և դրանց հիման վրա «վեր հանեն իրավապահ մարմինների և դատավորների շրջանում մեղավորներին, ու դրանց հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծեն»:
Նույն հաղորդման ընթացքում հրապարակային հորդոր է ուղղել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին` ֆինանսական ու մտերիմ գործընկերոջ ղեկավարած նախարարությանը ու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին ստեղծվելիք տեսանյութերի հիման վրա հարուցել վարույթներ ու դիմել ԲԴԽ, իսկ չանելու դեպքում՝ հանրությանը, լրագրողներին առաջարկել է իբր հանրային հաշվետվություն պահանջել ստեղծվելիք հիմնավոր նյութի կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու պատճառների մասին:
Այնուհետև` մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը, իբր դեպարտամենտի աշխատակիցների անունից «(…) գործերի տապալման մեղավորներ. բացահայտումներ դատական իշխանությունից» վերտառմամբ տեսանյութ է պատրաստվել Կարեն Անդրեասյանի ավելի վաղ նշած հենց հինգ գործերի ցանկով ինչը հրապարակվել է պաշտոնական կայքերում:
Հանձնարարականի կատարումը` տեսանյութի պատրաստումը իրականացվել է պետական ռեսուրսների հաշվին, Կարեն Անդրեասյանից «հարցված» կոնկրետ նույն` հինգ գործերով պրակտիկայի ուսումնասիրություն ու մշտադիտարկում իրականացնելու իրենց վերագրած լիազորության վկայակոչմամբ, որի ընթացքում դեռևս վերջնական դատական ակտ չկայացրած կամ կայացրածների դեպքում ուժի մեջ չմտած գործերով հավաքագրել են որոշակի տեղեկություններ:
Ավելին` դատավորներին ու այլ անձանց և վերջիններիս գործողություններին տրվել են գնահա... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
ARMSPORT.AM
00:43 27/07
ARMSPORT.AM

168.AM
21:09 26/07
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...